Արմեն Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Արմեն Ռազմիկի Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում, ազատելով նրան մինչ այդ՝ (2016թ. հոկտեմբերից) զբաղեցրած կոմիտեի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է 1970 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1992-1998 սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության մագիստրոսի որակավորում:
Մասնագիտական վերապատրաստման կուրսեր է անցել ԱՄՆ-ի Նյու Ջըրսիի RUTGERS և Ռոտերդամի Erasmus համալսարաններում:
Շուրջ երկու տասնամյակի նախագծային փորձ ունի Իրանում և Հայաստանում: Դասավանդում է Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Քաղաքաշինության հիմնախնդիրներ և արդի ճարտարապետություն դասընթացը:

Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախագահը, Իրանի ճարտարապետների միության վարչության և հիմնադիր անդամ:




Լրահոս