Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: