Աշխատանքից ազատվել է ՊԵԿ սպասարկման վարչության ողջ ղեկավարությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՊԵԿ խոշորագույն՝ 21 բաժնից բաղկացած սպասարկման վարչության ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը, տեղակալ Գոհար Զաքարյանը, ով ԱԱԾ վարչության պետ Մնացական Մարտիրոսյանի խնամին է, մյուս տեղակալ Մանուկ Այվազյանը, ով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուբիկ Խաչատրյանի երկարամյա տեղակալն էր։ Նախնական տեղեկություններով՝ վարչության նոր պետ կնշանակվի Շենգավիթի հարկայինի պետ Վախթանգ Սիսակյանը»։

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս