«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն՝ ներկայիս արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս բարձրագույն դատական խորհուրդը։ Հենց այս նոր կառույցն է լինելու դատական համակարգի ղեկավար մարմինը՝ ավելի ընդարձակ լիազորություններով: Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց. «Պետք է ուշադիր լինել, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ չդառնան այնպիսի թեկնածուներ, որոնք տարբեր հնչեղ, քաղաքական գործերով են անցել, հայտնի են իրենց կայացրած ապօրինի որոշումներով, հայտնի են որպես փաստաբանների իրավունքները ոտնահարող դատավորներ կամ դատավոր լինելով հանդերձ՝ օլիգարխներ են իրենց հայտարարագրերով»,- ասաց Մարուքյանը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: