Հանձնաժողովների նիստերից մշտապես բացակաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից անդամների բացակայություններ չեն եղել: Այդ մասին է վկայում հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի՝ ԱԺ նախագահին ներկայացրած տեղեկանքը: «Ժողովուրդ»-ը, սակայն, պարզեց, որ նոյեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը գումարել է երկու նիստ:

Այդ նիստերին ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը ներկա չի եղել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ու ՀՅԴ-ի պատգամավոր Սուրեն Մանուկյանն էլ նիստերից բացակայել են մեկական անգամ: Դրանում համոզվելու համար բավական է դիտել նիստերի տեսագրություններն ու լուսանկարները:

Թե ինչպե՞ս է տեղեկանքում միանգամայն այլ տվյալ ներկայացվել, դժվար չէ կռահել. Վ. Գրիգորյանը փորձել է չարձանագրել բացակայությունները, որպեսզի հետո գործընկերների աշխատավարձերից պահումներ չարվեն:




Լրահոս