Ս.թ. փետրվարի 22-ին, ժամը՝ 13․00-ին Հայելի ակումբում տեղի կունենա ասուլիս Ժիրայր Սեֆիլյանի գործով ընթացող ապօրինի դատական գործընթացի վերաբերյալ։
Թեման՝ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Բանախոսներ՝
Փաստաբան Մուշեղ Շուշանյան
ՀԽ և ՍԾ Մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյան
Շուշիի գումարտակի ազատամարտիկ Արմեն Լուսինյան
***
Ս․թ․ փետրվարի 22-ին ժամը 11:00 Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Կոռուպցիայի ընկալման 2017թ․ համաթվի արդյունքներին։ Հետազոտությունն իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, որի արդյունքների հրապարակման վրա դրված արգելքը հանվելու է փետրվարի 21-ին, Երևանի ժամանակով 22։00, որից հետո դրանք կտեղադրվեն ԹԻՀԿկայքում և ֆեյսբուքյան էջում։ Մամուլի ասուլիսի ընթացքում Վարուժան Հոկտանյանը կմանրամասնի հետազոտությունների արդյունքները, կխոսի Հայաստանի և տարածաշրջանի երկրների կոռուպցիայի ընկալման համաթվերի, վերջին տարիներին նկատվող միտումների և այլ հարցերի մասին։
***
Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կքննարկվեն Ռուսաստանում տիրող պրոադրբեջանական տրամադրությունները և դրանց հնարավոր զարգացումները։ Ինչո՞ւ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմակցիա ծավալվեց։
Ասուլիսի բանախոսներն են «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ նախագահ Գոհար Ղումաշյանը և «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ փոխնախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդազարյանը։
Հյուրերը կխոսեն նաև «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմի մասին, որի պրեմիերան փետրվարի 23-ին տեղի կունենա Երևանում։