Ով է նորանշանակ փոխնախարարը. Վահան Մարտիրոսյանը շրջապատվում է իր կադրերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ`  Ամալյա Եղոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ամալյա Եղոյանը համարվում է ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի կադրը: Ա. Եղոյանը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենն էր:

Եվ պատահական չէ նոր նշանակումը` հաշվի առնելով այն փաստը, որ նախարար Վահան Մարտիրոսյանի համար գերխնդիր է ՏՏ ոլորտը, իսկ իր ղեկավարած կառույցում առկա մյուս խնդիրները վաղուց մոռացության են մատնվել:




Լրահոս