Պատգամավորները թոշակ ստանալու կռիվ են տալիս. կռվախնձոր դարձած օրինագծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն  առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Միայն թե, չնայած նախագիծն ընդունվեց իշխող կուսակցության ջանքերով, բայց ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի մոտ այն մեծ զայրույթ էր առաջացրել:

Նշենք, որ հարցի քննարկման հարակից զեկուցողը ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր`Թունելի Հակոբը: Նա հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: Հենց այս հանգամանքն էլ դուր չէր եկել պատգամավորներից մի քանիսին:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս