Որքան մարդ է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, ինչպես նաև՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ  ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 74.35 տոկոս կամ 487 ընտրող։ Երկրորդ տեղում Նորամարգ համայնքն է, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 61,58 տոկոսը կամ 989 ընտրող։

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցած 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:




Լրահոս