Մայրաքաղաքում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով. սա Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցության հեղինակած առաջարկն էր:
Հիշեցնենք, որ Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագով էր։ Նա պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը։ Սևրի պայմանագրի իրողություները ամրագրելու նպատակով Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվեց նաեւ թուրք-հայկական նոր սահմանագիծը:
Երեւանի ավագանու թե Ելք, թե ՀՀԿ խմբակցության անդամները, սակայն, դեմ էին նախագծին. Ավագանու նիստին քննարկումից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժվել է Երկիր ծիրանիի երեք ավագանու անդամների առաջարկը: ArmLur.am-ը հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքացիների դիրքորոշումն այս հարցի շուրջ: Բնակչությունը նույնպես միանշանակ դեմ է նման առաջարկին:
Մանրամասները` ArmLur.am--ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան