Ի՞նչ մարտավարություն են նախընտրելու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ մարտավարություն եք նախընտրելու ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հարցրինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանին։ «Ճիշտ է, «ծռերն» ուժային պայքարի ինչ-ինչ կոչեր հնչեցրել են, բայց մենք բացառապես խաղաղ պայքարի կողմնակից ենք, իրականացնելու ենք խաղաղ անհնազանդության գործողություններ»: Որ ի՞նչ անեք, չէ՞ որ կյանքն ապացուցել է` օգուտ չկա դրանից:

«Կլինի. այդ մարտավարության արդյունքում առաջիկայում կհամոզվեք, որ կան հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում իշխանությունների համար իրավիճակը կարող է դառնալ խիստ անկառավարելի` խիստ քաոտիկ իրավիճակի պատճառով։ Ամեն ինչ նոր է սկսվում»: Կկարողանա՞ք շրջանցել Օսիպյանին։ «Գիտեք, նախկինում մենք մի սխալի առջեւ էինք կանգնում՝ թույլ էինք տալիս, որ իշխանությունները խնդիրը տեղափոխեն ոստիկանություն-քաղաքացի բախման հարթություն։ Այլեւս դա բացառվելու է»: Չե՞ք ասի ձեր քայլերից գոնե մեկը: «Իհարկե` ոչ. դրանց հմայքը հենց իրենց անսպասելիության մեջ է»: Պահ, «ընկեր մայորն» ամբողջ օրը ականջը դրած ձեր «դռանը», գաղտնալսում է ձեզ։ «Իզուր, մենք միմյանց հետ շփվում ենք թղթի վրա գրելով»: Ձեր շարքերում կունենան իրենց «սկրիպալները» (լրտեսները): «Բացառե՛ք»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս