ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Եթե վարորդը վկայագիր չունենա, ապա գազալցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի:
Գազաբալոնների տեղադրման եւ դրանց տեխնիկական փորձարկումների ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում: Իսկ պայթյունների մեծ մասի պատճառը բալոններն են, քանի որ հին գազաբալոններ են տեղադրվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել է օրենքի բացերը և կառավարության անելիքները` օր առաջ խնդիրը լուծելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: