Ինչպես երեկ նիստում արհամարհեցին Տիգրան Մուկուչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում: Սակայն Մուկուչյանի զեկույցը կարծես թե այնքան էլ հանձնաժողովի անդամների սրտով չէր:

Եթե մյուս հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովականները պարտաճանաչորեն նստած էին նիստին, հենց այդ հարցի մեկնարկից հետո մի քանիսը կարծես պայմանավորված լքեցին սենյակը, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ու Արփինե Հովհաննիսյանը եւ աշխատասենյակ վերադարձան բավական ուշ: Մյուսերը եւս դուրս եւ ներս էին անում՝ կարծես թե արհամարհելով իրենց հավատարիմ «թվանկարչին»:




Լրահոս