Ապրիլի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին՝ ժամը 14։00-ին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում (հասցե Սարյան 22) տեղի կունենա Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի և «Global FDI reports» գործակալության Հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալյարդոյի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի թեման՝ ԱՄԷ-ում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը։

***

Ապրիլի 5-ին, ժ. 12-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ռուսաստանցի հայտնի լրագրող, ով հանդես է եկել իր իսկ դերում (որպես ժամանակակից լրագրողիհավաքական կերպար) «Ցերեկային պարեկ», «Գիշերային պարեկ», «Օլիմպիուս ինֆերնո» ֆիլմերում, «Ռոսիա 24» հեռուստաալիքի զինթղթակից և հեռուստահաղորդավար,կինովավերագիր Անտոն Ստեփանենկոյի մամուլի ասուլիսը:

Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Սիրիայում: Սիրիան՝ իբրև խոշոր և միջին տերությունների ուժերը չափելու ասպարեզ: Ե՞րբ կգա խաղաղություն Սիրիայիժողովրդի համար:




Լրահոս