Խստացնել նորմատիվները. Կարեն Կարապետյանն անդրադարձավ սննդի կենտրոնի հրդեհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դսրձած հանձնարարականներով և անդրադարձավ օրեր առաջ Բուրգեր Քինգ սննդի արագ կետում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով տուժել էր 8 մարդ: Նա ընդգծեց, թե դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցված և անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:

«Միևնույն ժամանակ նշված դեպքը նորմատիվների նկատմամբ խստացման հիմք է հանդիսանում: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ԱԻ նախարարին ձեռնարկել միջոցներ`արտադրական, հանրային սննդի օբյեկտներում տեխնիկական նորմատիվների պահպանման, ինչպես նաեւ թերությունների հայտնաբերման ուղղությամբ: Թերությունների դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու համար, իսկ այդպես չվարվելու դեպքում կիրառել խիստ միջոցներ, – նշեց նա:




Լրահոս