Ինքնասպան եղած գործարարի դեմ հայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրացել է «Ամիրխանյաններ» ՍՊԸ-ի ղեկավար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության երեք տարին, սակայն վերջինիս մահը դեռեւս մնում է առեղծված: Նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Ավելին` գործարարին պատկանող ընկերությունից բնակարան գնած անձինք շարունակում են դատական հայցեր ներկայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատարան էին դիմել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Երեկ էլ տեղեկացանք, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել նաեւ «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՍՊԸ-ի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը՝ Հրանտ Վարդանյանի որդին:




Լրահոս