Որքա՞ն հաճախ եք մաքրում ձեր լեզուն, և ինչու է դա կարևոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատամները լվանալն առողջարար սովորություն է, որը պետք է կատարել օրական մի քանի անգամ: Սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև լեզվին: Մի քանի պատճառներ, թե ինչու է դա կարևոր: Այսպես.

Երբ խոսում ենք բերանի խոռոչի հիգիենայի մասին, համոզված ենք, որ խոսքն ատամները մաքրելու մասին է, սակայն մարդիկ հազվադեպ են մտածում լեզվի հիգիենայի մասին, որը նույնպես շատ կարևոր է: Այնինչ, ոչ առողջ լեզուն կարող է հանգեցնել մի քանի լուրջ հիվանդությունների, քանի որ այն ենթարկվում է որոշ բակտերիաների և միկրոօրգանիզմների ազդեցությանը, որոնք բերան են ներթափանցում սննդից և խմիչքից: Լեզվի ոչ կանոնավոր հիգիենան դժվար շնչառության հիմնական պատճառն է: Բակտերիաներն ու միկրոօրգանիզմները, որոնք քայքայվում են բերանում, լեզվի ստորին հատվածներում վերածվում են ծծմբի: Միկրոօրգանիզմները, որոնք բազմանում են լեզվի որոշակի հատվածներում, 90%-ի դեպքում օդակաթիլային ինֆեկցիաների հիմք են հանդիսանում:

Լեզվի ոչ կանոնավոր հիգիենան կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների և առողջական խնդիրների, ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները, կարիեսը, թոքերի բորբոքումը, չբերությունը, օստեոպարոզը, մարսողական համակարգի խնդիրները, և այլն: Ահա թե ինչու է անհրաժեշտ միշտ ուշադրություն դարձնել լեզվի հիգիենային և այն սովորություն դարձնել: Պետք է միշտ մաքրել լեզուն, հատկապես՝ երբ հիվանդ եք:

Լեզուն պետք է մաքրել ատամների նման. ատամի խոզանակի վրա մի փոքր մածուկ տարածեք (կարող եք նաև մի փոքր կերակրի սոդա ավելացնել) և մաքրեք այն: Սկզբում այն տհաճ կթվա, ուստի սկսեք լեզվի ծայրից, այնուհետև անցեք մեջտեղին ու լեզվի ետին հատվածներին: Առողջ լեզուն պետք է ունենա բաց վարդագույն երանգ: Եթե ամեն օր մաքրեք լեզուն, կկանխարգելեք մի քանի լուրջ հիվանդություններ: Կսկսեք նաև ավելի լավ զգալ համերը և միշտ թարմ շնչառություն կունենաք: Լեզվի հիգիենայի դեպքում կարող եք մոռանալ նաև ատամների խնդիրների մասին, քանի որ լեզուն անմիջականորեն կապված է ատամների հետ




Լրահոս