Արդեն հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք փողոցներ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ փակ է նաև Բաղրամյան Օրբելի խաչմերուկը: Այնտեղ այս պահին ոստիկանական մեքենա կա և ներսում բերման ենթարկվածներ կան: Քիչ առաջ Բաղրամյան Օրբելի խաչմերուկ ժամանեց նաև շտապ օգնության մեքենան, քանի որ ասում էին, որ մարդիկ կան, ովքեր վատ են զգում իրենց:
Դրսից մարդիկ ասում են, որ մեքենայի պատուհանները բացեն, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ շնչել:
ArmLur.am-ը ֆիքսել է բերման ենթարկվածներին: Նրանք ասում են, որ հանգիստ նստած են եղել, երբ մոտեցել նրանց և բերման ենթարկել: