Ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը Նաիրա Նահապետյանին փոխքաղաքապետի պաշտոն էր խոստացել. ո՞ւր է տղամարդու խոսքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, խոստացել էր նշանակել փոխքաղաքապետ: Անգամ ասել է, թե այդ որոշումը «գեղեցիկ կնայվի գենդերային հավասարության տեսանկյունից, քանի որ ԱԺ-ում էլ երկար ժամանակ փոխնախագահներից մեկը միշտ կին է եղել:

Սակայն Մարգարյանն այդպես էլ իր խոստումը չի կտարել` փոխարենը Նահապետյանին որպես փոխհատուցում տալով ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Նաիրա Նահապետյանին, սակայն նա հայտնեց, թե ժնեւում է եւ չի կարող խոսել .«Դու ռոմինգ ես հիմա զանգել, ես գործարար համաժողովի եմ»: Երբ մեր թղթակիցը կրկնել է հարցը, ահռելի հարստության տեր, բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատեր Նահապետյանը ասել է. «Չեմ կարող, չեմ կարող փողերը գնացին, լավ մերսի, ցտեսություն», եւ արագ անջատել հեռախոսը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս