Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը:
Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։
Այցի նպատակների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: