Ապրիլի 8-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասում ադրբեջանական գնդակոծությունից բաղանիսցի Սուրիկ Ալեքսանյանի կովը սատկել է, նրա մյուս 2 կովը վիրավորվել են, դրանք հարկադիր մորթի են ենթարկվել: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ինքը պատահարի վերաբերյալ տեղյակ է պահել համապատասխան մարմիններին:
Բաղանիսի վարչական ղեկավարը հայտնեց, որ իր 3 կովից, ապրուստի միջոցներից զրկված Սուրիկ Ալեքսանյանին դրամական օգնություն ցուցաբերելու համար դիմել են Տավուշի մարզպետարան եւ սպասում են աջակցության: Տավուշի մարզպետարանը արդյոք ամբողջությա՞մբ կփոխհատուցի Սուրիկ Ալեքսանյանի կրած վնասը, թե՞ դրամական մասնակի աջակցություն կցուցաբերի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ