ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթունից քաղաքացիների են բերման ենթարկում. այստեղ է նաև Միհրան Պողոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ  Արցախի փողոցից բերման են ենթարկել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին: Փողոցում մեծ թվով ոստիկաններ էին տեղակայված և դիմելով հատուկ միջոցների նրանց հեռացրեցին:

Քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացներ են կատարվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այստեղ է եղել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Հավելենք, որ ընթացքում քաղաքացիներ են վատացել, շտապօգնություն է կանչվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս