Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ առավոտից փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը: Ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը: Նրանք շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նշենք, որ այս ճանապարհով գնում են դեպի Արցախ:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում մարդիկ ցույցեր են իրականացնում` նույն պահանջով: