Ով իրեն հայ է համարում, խիղճ ունի` կոչ եմ անում, որ միանան. Հովհաննես Ազոյանը կանչում է հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Իմ քայլը» շարժման առաջնորդները գտնվում են ոստիկանության բաժանմունքներում, քաղաքացիները ձեռքերը ծալած չեն նստել: Նրանք շարունակում են բողոքի երթերը, իսկ երեկոյան ժամը 19.00-ին լինելու են Հանրապետության հրապարակում` նախօրոք ծրագրված հանրահավաքին:

Նշենք, որ շոուբիզնեսի մի շարք հայտնի դեմքեր իրենց աջակցությունն էին հայտնել շարժմանը: Նրանց թվում է դերասան, հաղորդավար, շոումեն Հովհաննես Ազոյանը: ArmLur.am-ի հարցին` միանալու է այսօրվա հանրահավաքին, դերասանն ասաց. «Այո, միանալու եմ»: Նա շեշտեց, որ դեռեւս գործընկերներով պետք է որոշեն, թե ինչ են անելու: Հարցին` արդյոք շատ հայտնի մարդիկ կլինեն հրապարակում, Ազոյանն արձագանքեց. «Չգիտեմ: Ով իրեն հայ է համարում, մարդ է համարում, խիղճ ունի` կոչ եմ անում, որ միանան»:




Լրահոս