ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո′ն Սարգսյան, Ձեր պատկերով դագաղ են ման տալիս. Գուրգեն Եղիազարյանը Սերժ Սարգսյանին պահանջում է` «Քայլ արա′»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դիմում է Սերժ Սարգսյանին: Նա հորդորում է` քանի դեռ ուշ չէ, ազատ արձակել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին. «Նրանց տանելուց հետո մարդկանց թիվը քառապատկվեց: Եթե երկու հոգու էլ ձերբակալեք, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի»,- շարունակեց Եղիազարյանը:

Վերջինս նաև հիշեց Փաշինյան-Սարգսյան հանդիպումը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, ասել էր, թե ուզում եք դեպքերը կրկնվե՞ն:

Եղիազարյանը նկատեց` Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է, որ ինքն է եղել ողբերգական դեպքերի կազմակերպիչը:

Անդրադառնալով իրավապահների գործողություններին` Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև վերջերս պաշտոնապես չհայտնելը մեր իրականությունում համատարած օրինախախտման վառ դրսևորումներից մեկն է:

Ամբողջական հարցազրույցը դիտեք ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս