Իշխանությունների վերջին օրվա վարքագիծը մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացրել, որ փորձ է արվում համաժողովրդական շարժման հաղթանակը բռնի ուժային միջոցներով ի չիք դարձնելու և Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելու Հանրապետական կուսակցության քրեաօլիգարխիկ իշխանությունը պահպանելու համար: Ուստի Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում
ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Մեկ մարդու պես ինչպես միշտ, այնպես էլ այս ճակատագրական պահին կանգնել ժողովրդի կողքին
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Չգնալ արկածախնդրության և գործընթացները չտանել բախումների և ուժային հանգուցալուծման: Հակառակ պարագայում զարգացումների ողջ պատասխանատվությունը մնալու է գործող իշխանության և Հարապետական կուսակցության վրա:
Ազատամարտիկների դաշինք