ՖՈՏՈ. Ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, այլ անուններով ներկայանալով, սպառնացել ցուցարարներին. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդներին սպառնում էին, որ կկտրեն մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ մասնակցել ցույցին: Ավելին` նրանք կազմակերպել էին վանկարկել «քայլ արա, միացիր Սերժին»:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները եղել են ոչ ավել, ոչ պակաս՝ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետ Սեւան Խաչատրյանի գլխավորությամբ: Ու որպեսզի մարդիկ իրեն չճանաչեին, Ս.Խաչատրյանը եղել էր ակնոցներով, գլխարկով, լրագրողի հարցին ի պատասխան` ներկայացել էր «շարքային Գեղամ»:

Այլ կերպ ասած` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր ցուցարարների դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե չհաջողվեց:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս