ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձորում

Երեկ Վանաձորում շարունակվում էին բողոքի ակցիաները: Ցուցարարները առավոտից շրջում էին քաղաքի գլխավոր փողոցներով` քայլերթի միացման ու դասադուլի կոչեր անելով: Վանաձորի 5-րդ դպրոցում դռները փակել էին ցուցարարների առաջ, աշակերտներին չէին թողնում միանալ ակցիային: Տնօրինության հետ բանակցություններ է վարել իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հորդորելով բացել դռները եւ թողնել ցանկացողները միանան: Այս կինն էլ ցուցարարներից մեկն է, որն էլ այսպես է մասնակցել անցկացվող խաղաղ ցույցին:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության, ապա ԱԱՀ-ի վճարման պարտավորություն նա ունի՞, թե՞ ոչ:

Հայկ Կյուրեղյան (34 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կյուրեղյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի` անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը: ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, ապա նրա ծնողներն իրավունք ունեն որոշելու, թե որ` հատուկ թե հանրակրթական (ներառական) դպրոց հաճախի իրենց երեխան, թե՞ գոյություն ունի հատուկ կարգ:

Լիլիթ Ստեփանյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ստեփանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի`
Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում 341 երեխայի մերժել են տրամադրել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Այդ նպատակով 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում փորձաքննություն են անցել 2612 երեխաներ, սակայն կարգավիճակ ստացել է 2271-ը կամ 86,94 տոկոսը: Ի դեպ, 2017թ. համեմատությամբ 2016-ին եւ 2015-ին դիմողների թիվն ավելի շատ է եղել: 2016-ին մանկական բժշկասոցիալական հանձնաժողով են դիմել 3262 երեխա, իսկ 2015-ին` 2883: 2017-ի դրությամբ 0-18 տարեկան 272 տղայի եւ 69 աղջկա «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի տրամադրվել:




Լրահոս