«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է և հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախկին ինքնավստահությունը և պատրաստվել նոր իրողություններին։
Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են։ Երբ խոսք է գնացել, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սև» գործը ստանձնել։ Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոքրամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալները, մնացածը կապահովի օլիգարխիան։
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, և շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: