«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի դեմ պայքարը չի ավարտվելու Շիրակի համալսարանի, թիվ 11 դպրոցի, Երեւանի քաղաքապետարանի դեմ պայքարով։ Անհանդուրժողականությունը հասնելու է վերև, ընդհուպ՝ Սահմանադրական դատարան։
Հենց այնպես չէր, որ ԱԺ ընդդիմությունը թույլ չտվեց Էմիլ Բաբայանին դառնալ ՍԴ անդամ․ նա իր թեկնածուն ունի՝ ի դեմս փաստաբան Վահե Գրիգորյանի, որը վերջին տարիներին ապրում է Անգլիայում և մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ դիմումներ է ներկայացրել։
Սկզբում կդարձնեն ՍԴ անդամ, ապա՝ ՍԴ նախագահ։ Որոշել են Հրայր Թովմասյանի վրա բարոյական ճնշումն այնքան մեծացնել, որ հրաժարականի դիմում տա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: