Միքայել Հարությունյանը պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց` նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ: Բժիշկներն ինձ մոտ են»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՀՔԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը: Մեր հարցին, թե մարտի 1-ի գործով բացահայտումներ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքեց. «Էդ իմ գործը չի»:




Լրահոս