ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, ճիշտ մոտեցում չէ. Նիկոլ Փաշինյանը` Տարոն Մարգարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցեը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել, որովհետև եթե մենք միանգամից բոլոր հարցերը փորձենք լուծել, կձախողենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք հարցերը: Ես Մյասնիկյանի այգու նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլին, այգին վերակառոըցվելու է և ծառերի փոխարեն նորերն են տնկվելու: Եթե միանգամց բոլորի հրաժարականը պահանջենք, ճիշտ մոտեցում չէ: Պետք է մոտենանք փուլ առ փուլ և հասկանանք, թե ում հրաժարականը երբ ենք պահանջում», – նշեց նա` խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս