Հարց քաղաքացիներից` Հայաստանում գործունեության ոլորտների սահմանափակում կա՞ օտարերկրացիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, տարածվո՞ւմ է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարեկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա: Խնդրում եմ ասեք, Հայաստանում գործունեության ոլորտների սահմանափակում կա՞ օտարերկրացիների համար:

Դանիել Մարկոսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխանքային հարաբերությունների վրա` անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում ՀՀ-ում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական /համայնքային, դատական(դատավոր, դատախազ) պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս