Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդմիջման ժամանակ աշխատակիցներին ուտելիք է տրվել: Այն ներառել է հաց և հավով ապուր: Ուտելուց հետո աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է:
Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:
Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:
Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից: