Beeline-ի բաժանորդների համար զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան դեպի Արցախի բջջային ցանց զանգեր կատարել15 դրամ/րոպե սակագնով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։

«Մեզ համար որպես Հայաստանում կապի բոլոր տեսակներ տրամադրող օպերատոր շատ կարևոր է, որպեսզի մերբոլոր ծառայությունները լինեն հաճախորդների համար հարմար և մատչելի։Եվ այժմ շատ ուրախ ենք, որ ֆիքսված կապի բաժանորդները կկարողանան առավել մատչելի գներով զանգահարել Արցախում բնակվող իրենց հարազատներին և ընկերներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline ֆիքսված ցանցից դեպի Արցախի ֆիքսված ցանց զանգերի սակագինը կազմում է 5 դրամ մեկ րոպեի համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.amկայքում, «MyBeelineArmenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս