«Հազար տիրոջ ծառա» է. Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահը նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդի նախագահ Նարեկ Վանեսյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ՀՀ առողջապահության փոխնախարար: Միայն թե Վանեսյանին փոխնախարարի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունը խիստ մտահոգել է ոլորտի մասնագետներին: Նրանք համոզված են, որ այս նշանակումը կունենա իր վատ հետեւանքները: Չէ՞ որ Նարեկ Վանեսյանը առողջապահական ոլորտում պրոֆեսիոնալ չէ եւ, ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում, «հազար տիրոջ ծառա» է:

Պաշտոնական առաջխաղացման համար Վանեսյանը մշտապես փորձել է գտնվել իշխանությունների կողքին. քանի դեռ ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում էր 2008-2013թթ. Նարեկ Վանեսյանը եղել է ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականը: Հետո նա տեղափոխվեց առողջապահական ոլորտ, դարձավ Իջեւանի բժշկական կենտրոնի ղեկավար: Այս օրերին էլ նա սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումները, հարցազրույցները՝ այդպես փորձելով ապահովել նրա PR-ը:




Լրահոս