Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
Նիստին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը:
Ընդհանուր առմամբ հաշվետու և հարակից զեկույցներում մատնանշվել է, որ մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեխնիկական նոր հնարավորությունների ներդրմանն ուղղված աշխատանքները:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ: