Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սէֆիլյանին և գործով անցնող մյուս անդամներին ազատել կալանքից:
Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:
Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից և նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:
Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սեֆիլյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաև ԱԺ պատգամավորների երաշխավորությունը: