«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին Վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել` բավարարելով Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը։ Նրա խափանման միջոցը փոխվեց ԱԺ պատգամավորների Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Հիշեցնենք` մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: