Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. փոխարինողի անունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անուբաղ Համբարյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Մովսիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ:




Լրահոս