Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն «Արմենպրես»-ին փոխանցեց Բաբլոյանի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։

Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»:




Լրահոս