Ինչ ճանապարհով է ուղարկվել օգնությունը քառօրյա պատերազմի օրերին և ինչու տեղ չի հասել. մանրամասնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Աժ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյաննի առանձնատնից հայտնաբերվել էին ապրիլյան քառօրյա պատերազմին դպրոցականների, կազմակերպությունների կողմից ուղարկված օգնության արկղերը:
Սակայն մինչ այս բացահայտումը դեռեւս 2016 թվականին` ապրիլյան քառօրյա պետերազմի օրերին, հրապարակվեցին տեղեկություններ, որ զինվորներին ուղարկված օգնությունը` հագուստը, ուտելիքը, նաեւ գումարները, տեղ չեն հասնում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՌՈ նախկին պետ Սամվել Ղուկասյանի հետ հասկանալու համար, թե ինչով էին նրանք զբաղված, երբ զինվորին հասցեագրված օգնությունը մարդիկ մեջ-մեջ էին անում, ի պատասխան` Սամվել Ղուկասյանը հայտնեց, որիրենց ֆունկցիայի մեջ չի մտել, որ վերահսկեն, թե ուր է գնացել այդ օգնությունը, իրենք կատարել են իրենց հրահանգված աշխատանքները, իսկ այդ ամենի վերահսկողությունն իրենց գործառույթների մեջ չի եղել:

Ինչեւէ, Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում տեսանելի էին Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից գրված նամակները Հայ զինվորին: Դրանք կցված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերին, որոնք, սակայն, առաջնագծի փոխարեն հայտնվել էին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան 164 հիմնական դպրոց Արմինե Ներսիսյան

-Տիկի՛ն Ներսիսյան, կբացատրե՞ք, թե ինչպես էիք կազմակերպել քառօրյա պատերազմի զինվորներին օգնություն ուղարկելու գործընթացքը:

-Ապրիլյան քառօրյային հաջորդող օրերին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ աշխատակիցների օգնությամբ գումար ենք հավաքել, կամավոր է եղել այդ ամենը, հավաքվեց 200 հազար դրամ, եւ մենք գնեցինք հիգիենայի պարագաներ, սնունդ, մայկաներ եւ այլ իրեր:

Մոտ 8-ից 10 արկղ ենք հավաքել եւ երեխաների նամակներն էլ դրեցինք արկղի մեջ: Ուրեմն պաշտպանության նախարարության աշխատակիցը զինուժի օպերատորի հետ միասին եկել են, նկարահանել են ու տարել են: Գեներալի անունով գրություն եմ գրել, որմենք այսքան գումարի սահմանում այսքան բան ենքձեռք բերել, խնդրում ենքՁեր աջակցությունը այն սահման հասցնելու համար, եւ այդ գրության մեջ դրել ենք 10 արկղ: Այդ ամենը տվել ենքՊՆ-ի աշխատակցին, եւ այն տարել են: Անգամ պաշտպանության նախարարի այդ աշխատակցի անունից շնորհակալագիր ենք ստացել մեր այդ քայլի համար:

-Ո՞վ է այդ աշխատակիցը:

-Չեմ կարող ասել, քննություն է գնում:

-Ձեզ կանչե՞լ են ԱԱԾ, ասե՞լ եք, թե ում եք տվել Ձեր օգնությունը:

-Այո՛, այն ինչ կա, ես քննչական մարմնին ասել եմ: Երեկ դպրոց էին եկել իրավապահներից, անգամ այսօր մեր մանկավարժներից երեքին տարել են քննությունը իրականացնողները, որ նրանց գրություն գրենք, թե ինչպես է ամեն ինչտեղիունեցել:

Չնայած դպրոցի տնօրենը չհրապարակեց, թե ՊՆոր գեներալի միջոցով է օգնություն ուղարկել զինվորներին, սակայն պարզեցինք, որվերջինս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդան Ավետիսյանի հետ հասկանալու համար, թե ինչ են եղել դպրոցի կողմից հավաքված իրերը: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ապրիլյան պատերազմի օրերինիրենք հավաքագրում էին ազատամարտիկներին եւ աշխարհազորայիններին, սպառազինում, հանդերձավորում եւ ուղարկում Արցախ: Նրա խոսքով` հենց այդ օրերին է սկսվել նաեւ օգնության մի շարժում. բազմաթիվ դպրոցներից, մանկապարտեզներից, անգամ բարերարներից օգնություններ են ստացել. «Լրացուցիչ օգնություններ էինք տալիս ջոկատի անդամներին, նրանք դա դնում էին ավտոբուսների մեջ եւ գնում նշանակման վայր:

Մենք այդ օրերին բազմաթիվ մարդկանց ենք հավաքագրել ու ուղարկել, հետո ասել են` էլ կարիք չկա, դադարեցրել ենք: Այդ մարդկանց հետ նաեւ այդ օգնությունները, համամասնաբար, ըստ ջոկատների, ըստ ուղղության, դրել ենք: 164 դպրոցն էլ էր արկղ բերել, մենք դա տվել ենք ԵԿՄ անդամներին, որ այդ ավտոբուսներով տանեն: Որ ավտոբուսներում տեղչէրլինում, դրանց ուղեկցում էին փոքրիկ բեռնատարներ, հաճախ դրանց մեջ էին դրվում: Թե ինչպես է հայտնվել այդ պահուստներում, ես ոչինչչեմ կարող ասել»:

«ՀՀ ԳԱԱ ակադ. Ա. Նազարովի անվ. երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (ԵՖԻՍԻ), Ջոն Կարապետյան

-Մեր նախաձեռնությունն է եղել, ինստիտուտը հավաքեց անհրաժեշտ իրերը, եւ մենքմերօգնությունըտվեցիք Շիրակի մարզի երկրապահ կամավորականներին, անգամ մեզ էլ ստացական տվեցին: 22 տուփ ենքտվել` տուշոնկա, պեչենի եւ նման այլ բաներ: Անգամ դա օգնություն էլ չէինք համարում, էլ որեւէ բան չգիտենք, տվել ենք այնտեղ ու ահա տեսանք, թե ինչ:

-Կոնկրետո՞ւմ եք տվել:

-Կոնկրետտվել եմ Տավուշի երկրապահ կամավորականների անդամ Ա. Ավետիսյանին, որից էլ ստացել ենք ստացական, որ մեզանից ստացել են օգնություն: Հետոյի մասին բան չգիտենք:

Տավուշի մարզի Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբեն Խաչատրյան

-Պարոն Խաչատրյան, պատմեք, թե ինչպես հավաքագրեցիք զինվորների համար օգնություն եւ այն ումտվեցիք, որպեսզի տանեն սահման:

-Մեզ հրահանգավորել էին Տավուշի մարզի կրթության վարչությունից, որ նման գործընթաց էսկսվել, օգնություն են տանում տղաներին: Մենքսիրով միացանք բոլոր դասարաններով, արկղեր սարքեցինք:

-Ո՞ւր տարաք:

-Մեզ ասացին, որ այն, ինչ հավաքվի, կենտրոնի` Վարագավանի դպրոց տարեք, մենք էլ տարել ենք Վարագավանի դպրոց: Բավականին օգնություն էր կուտակվել, այնտեղից Զիլ մեքենան եկել ու տարել է: Մենք այլ բանից տեղյակ չենք:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Տավուշի նախկին մարզետ Հովիկ Աբովյանի հետ, ով վստահեցրեց, թե մարզից ամեն ինչ պատրաստ ուղարկել են Արցախ, գործընթացին ծանոթ է եղել իր խորհրդական Կարեն Իսկանդարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Իսկանդարյանը հայտնեց, որ երբ Տավուշի մարզի բնակիչների օգնությամբ ամեն ինչ կազմակերպել են եւ տեղադրել են Զիլ մեքենայի մեջ, Տավուշի մարզի բնակիչ կամավոր Գուրգեն Գեւորգյանին հատուկ նստեցրել են Զիլ մեքենան, որ նա օգնությունը հասցնի Ստեփանակերտ, իսկ Ստեփանակարտում նրան պետք է դիմավորեր Իջեւանի Երկրապահ կամավորականների միության նախագահ Աշոտ Երիցյանը, որիհետ կապ են հաստատել օգնությունը հասցնելու համար: «Երիցյանը դիմավորել է, եւ այդ տղան `մեր կամավորը, գիտի , թե ովինչ է արել:

Հետոմենք այնքան կոտրված ենք, այնքան էինք չարչարվել. աղջիկները, տղաները, բոլորըինչ-որ գործ էին անում, այնքան ցավ ենք ապրում, տեխնիկական մասը մենք աահովել ենք»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գուրգեն Գեւորգյանն էլ պատմել է, թե ով է իրեն Արցախում դիմավորել եւ զինվորների օգնությունը տեղադրել հատուկ պահեստում: -Ես ամբողջ կամազը տարել, հասցրել եմ Ստեփանակերտ, լիքը լցված օգնություն էր, Ցորի չաստ էր կոչվում, մեր Իջեւանի կամավորները այնտեղ էին, տարանք այնտեղ, մի 20 արկղ տվեցինքտղեքին, ուոնց հասկանում եմ, մի հսկայական Զիլից դա մնաց մեր քյարը տղեքին:

-Ի՞նչ արեցիք մնացածը:

-Երբ հասել եմ Ստեփանակերտ, այնտեղ Իջեւանի երկրապահի նախագահ Աշոտ Երիցյանի հետ եմ կապ հաստատել եւ ասել են` տարեք պահեստ: Այդ պահեստը Ստեփանակերտից հեռուչէր, մի գազալցակայանի մոտ էր: Այնտեղ էլի շատ սնունդ կար դատարկված ու մի գնդապետ էր: Չգիտեմ` ով, ամեն ինչինքն էր կառավարում:

-Տարաք պահեստ, հետո՞:

-Այդ գնդապետը շատ վատ մարդ էր: Աշխատողների վրա մուննաթ գալով, ես այնտեղ ասեցի, որ կարող ենք մի քանի վեշ տանենք կողքը, մեր վարորդի քրոջտղենկողքի չաստում է, տանենք չաստ, չթողեց, ասեց` մենք սաղին էլ տալու ենք: Ոչ մի տեղ էլ մի՛ տարեք: Հետո Ձեզ ասեմ, որվեշերըջոկում էին: Պինդ կապածները, ծանրերը մեկ տեղ էին դնում, թույլ կապածներն ու փոքրերը` այլ տեղ, մասկիրովկա էին անում:

Քնար Մանուկյան




Լրահոս