«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՀՀԿ-ականները գիտեն դրա մասին: Խմբակցությունը դադարեց գոյություն ունենալուց, երբ հունիսի 7-ին քվեարկության էր դրվելու կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ արձանագրում է, որ անիմաստ է պայքարի մեջ մտնել հեղափոխական իշխանության հետ և հանրային բացասական վարկանիշի պայմաններում գնալ ընտրությունների:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկնարկի մասին հայտարարելուց հետո ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը կդադարեցնեն իրենց դե ֆակտո գոյությունը, որովհետև կպարզվի, որ ոչ ոք չի ուզում պարտվել, և գիտեն ֆուտբոլի իրական պատկերը: Իհարկե, ՀՀԿ որոշ նվիրյալներ, ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանը կամ Գագիկ Մինասյանը, կփորձեն պահել գոնե անվանումը: Բայց դա շատ նման կլինի ներկայիս ՀԿԿ-ի գոյությանը, երբ երկրում կոմունիստական անունով կուսակցություն կա, բայց ոչ ոք չի կարող այդ կուսակցության գոյությունը հավաստող ինչ-որ ապացույց ներկայացնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: