ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

Երիտասարդը որոշել է այսկերպ իր սերն արտահայտել սիրելիի նկատմամբ` անունը մեծատառերով փակցնելով ծառերի վրա:

 

 

ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 18.560 դրամ, սակայն իմ հաշվարկով պետք է ստանամ 21.120 դրամ: Ունեմ 8 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս է հաշվարկվել իմ թոշակի չափը: Եթե հնարավոր է, ներկայացրեք սխեմայով:

Վահե Եղոյան (Գեղարքունիքի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում Վ. Եղոյանին 20.10.2016թ. նշանակվել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ: Կենսաթոշակը վերահաշվարկելու համար Վ. Եղոյանը 18.01.2018թ. դիմել է Վարդենիսի տարածքային բաժին` ներկայացնելով տեղեկանք 04.09.2012թ. աշխատելու եւ Վարդենիսի պետական քոլեջում սովորելու վերաբերյալ: Ընդհանուր աշխատանքային ստաժը կազմել է 8 տարի, որից 5 տարին 3 ամիս 17 օրը` 14.09.2012թ. մինչեւ 31.12.2017թ., որպես օպերատոր աշխատած ժամանակահատվածն է, իսկ 2 տարի 8 ամիս 17 օրը` ուսման ժամանակահատվածը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (ՍxԱ) x Գ բանաձեւով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքյաին ստաժի առկայության դեպքում` Կ=Հ+ (10 x Ա+ (Ա-10) x Ա1) x Գ բանաձեւով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է; Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը; Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները; Ա-ն` մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը; Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը; Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1. մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1,
2. 11-ից մինչեւ 40 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3. 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ինչպե՞ս կարող եմ գազալցակայան բացել: Ցանկանում եմ մանրամասն տեղեկանալ կարգին. ո՞ւր պետք է դիմել, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, ի՞նչ գործընթաց է այն, ի՞նչ լիցենզիա եւ այլ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Լեւոն Հակոբյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում նոր գազասպառման համակարգերի, այդ թվում ԱԳԼՃԿ-ների միացումը գազամատակարարման ցանցին կանոնակարգվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ` հաստատված Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 4-րդ բաժնի 9-րդ, 10-րդ եւ 10.1-րդ գլուխների դրույթներով, ինչպես նաեւ «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 28.08.2008 թվականի N 1101-Ն որոշմամբ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հրապարակված են ՀՀ ՀԾԿՀ, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրական ընկերություն Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է քաղաքացուն խորհուրդ տալ մանրամասն ծանոթանալ կարգին եւ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սահմանված կարգով գործարքն իրականացնելու համար:




Լրահոս