Նոր կառավարության ձեւավորումից հետո «Հրապարակ» օրաթերթի եւ կայքի սուր եւ քննադատական նյութերը նախարարների եւ ընդհանրապես կառավարության մասին առիթ դարձան, որ մի շարք քաղաքացիներ արշավ սկսեն լրատվամիջոցի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է վարչապետը վերաբերվում կատարվածին, նրա մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Ոորեւէ խնդիր չենք տեսնում ո՛չ կայքի, ո՛չ էլ թերթի գործունեության մեջ: Իսկ մարդիկ եթե քննադատում են, իրենք էլ ընթերցողներ, սպառողներ են ու քանի որ մասնավոր անձինք են, ես ոչինչ չեմ կարող ասել իրենց վերաբերյալ: Վարչապետը որեւէ նման գործողություն ո՛չ ուղղորդում է, ո՛չ էլ դրան աջակցում է»: