Սակայն այդ աշխատանքներով պայմանավորված ջրանջատումները երբեմն անխուսափելի են Շուրջ 1,5 տարի է, ինչ աշխատում է Վեոլիա Ջուր ընկերությունը, եւ այդ ողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչների կողմից հնչում են բողոքներ՝ հաճախակի տեղի ունեցող ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: Իսկ ջրաշինարարությունը հասարակության մեջ որպես կանոն ասոցացվում է Վեոլիա Ջուր ՓԲԸ հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինիս աշխատանքից:
Այս կապակցությամբ Վեոլիա ջուր ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Երեւանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և
բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Վեոլիա ջուր ընկերությունը դրանց հետ չունի որեւէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են Վեոլիա Ջրին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:
Ընդառաջելով երեւանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր ամիսը վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները․
Արաբկիր վարչական շրջան Ա. Խաչատրյան փող. 6շ, Սոսե- Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18 ա , Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ. Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27,29,31 և 33 շենքեր, Ա. Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. Խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ. Էմին խաչմերուկ, Հր. Քոչար փողոցի 10շենք, Կիևյան-26 շենքի:
Ավան վարչական շրջան Մարշալ Խուդյակով փ․, Դավիթ Մալյան փ․, Ավանի 4, 5, 6 փողոցներ։
Էրեբունի վարչական շրջան Նոր Արեշի 7-50 փողոցներ, Աթոյան փողոց, Ազատամարտիկների փողոց ու նրբանցքներ։
Կենտրոն վարչական շրջան Նար-Դոս, Զավարյան, Տոլստոյ, Ռոստոմի, Քաջազնունու, Աղյուսագործների, Քրիստափորի փողոցներ, Չարենցի 2-րդ նրբանցք։
Նորք-Մարաշ վարչական շրջան Նորք-Մարաշ 5-17 փողոցներ, Հովսեփյան և Արմենակյան փողոցներ, 17 փողոցի նրբանցք։
Շենգավիթ վարչական շրջան Մադոյան և Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցներ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Լեփսիուս 6 փ․, Յաղուբյան փ․, Դրո փ․, Գոգոլ փ, Ռայնիս փ․, Նորաշխարյան փ․, Տիգրանյան փ․, Կ.Ուլնեցի փ․, Դ. Անհաղթ փ․, Բաբայան փ․, Գործկոմի փ․, Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ․, Վ. Վահյան փ․, Վ. Վահյան 10։
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն