Ռուբեն Հայրապետյանը լքեց ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընթանում է ՀՖՖ ժողովը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն արեց` ասելով, որ իր տեղակալն այսօր կվարի ժողովը և ինքը ներկա չի լինի` հարգելի պատճառներով, որի մասին հետագայում կհայտարարի:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Ռուբեն Հայրապետյանը նշեց, թե այս օրերին փորձ է արվում վարկաբեկել իրեն, սակայն նա հայտարարեց, թե ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն և տակից բաներ չի անում, այդպիսի խնդիր չունի: Հավելենք, որ այսօր ՀՖՖ նախագահի ընտրություն տեղի չի ունենա:

Հավելենք, որ քիչ առաջ նա վերադարձավ, նստեց առաջին շարքում, սակայն նիստը նա չի վարում:

Մանրամասները`  քիչ անց:




Լրահոս