ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ընթանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովը, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն արեց` ասելով, որ իր տեղակալն այսօր կվարի ժողովը, և ինքը ներկա չի լինի` հարգելի պատճառներով, որի մասին հետագայում կհայտարարի:
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին` Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը և շարունակելու այն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը` որպես ֆեդերացիայի նախագահ: Կան որոշ պատճառներ, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: