Մշակույթի փոխնախարարն ունի բնակարան, այգետնակ, 400 եվրո եւ 422 հազար դրամ եկամուտ․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 29–ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակված Նազենի Ղարիբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ղարիբյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու այգետնակ՝ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 400 եվրո դրամական միջոցներ և 422 հազար դրամ եկամուտ, որը չորս տարբեր աշխատավարձերի հանրագումար է:

Ղարիբյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա արվեստի պատմության դոկտոր է, արվեստագիտության դոցենտ, գրող, հրապարակախոս–վերլուծաբան: Մինչ կառավարությունում ընդգրկվելը՝ 2016–2018 թթ., դասախոսել է Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի համալսարաններում:

Նախարարությունում նա փոխարինել է Արթուր Պողոսյանին, ով ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս