Ինչ հարցեր են քննարկել Թրամփն ու Պուտինը. հանդիպումն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները բեղմնավոր է անվանել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, քան հիմա, սակայն դա, ըստ նրա, փոխվեց վերջին չորս ժամվա ընթացքում: «Եթե մենք պետք է աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ լուծենք, ապա պետք է համագործակցելու ուղիներ գտնել», – ասել է Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արել ենք առաջին քայլերը՝ համագործակցության եւ խաղաղության վրա հիմնված պայծառ ապագայի ուղղությամբ: Դրանից հրաժարվելը ոչնչի չի հանգեցնի»,- ասել է նա:

Թրամփը նշել է, որ քննարկել է երկու երկրների համար կարեւորագույն հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ Սիրիայում պատերազմը, Իրանը, գլոբալ ահաբեկչությունը եւ միջուկային զենքի վերահսկումը:




Լրահոս